Քաղաքականություն

Ֆրանսպրեսը հրապարակել է Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն ու ժամկետը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսպրեսը հրապարակել է Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վայրն ու ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում: Այդ մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Գագաթնաժողովի նպատակն է ապահովել կողմերի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում երկու ամիս առաջ արձանագրված լարվածությունից հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է գործակալությունը: Բացի եռակողմ հանդիպումից, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նաև առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:

Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահների հետ:

Սպասվում է, որ երեք երկրների առաջնորդների համար կտրվի ճաշ, որի ընթացքում նախատեսված է քննարկում Կովկասի ապագայի առավել լայն թեմաների շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում