Սփյուռք

Սիդնեյում կկայանա Հայաստանին եւ Արցախին նվիրված քննարկում

1 րոպեի ընթերցում

Սիդնեյում կկայանա Հայաստանին եւ Արցախին  նվիրված քննարկում

ՍԻԴՆԵՅ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի եւ Ավստրալիայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ, հոկտեմբերի 23-ին, Սիդնեյում կկայանա «Հայաստանն ու Արցախը այսօր» խորագրով քննարկում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով armenia.com.au-ն, միջոցառումը կանցկացվի ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի նախաձեռնած մեկ շաբաթյա քարոզչական միջոցառումների շրջանակում: Քննարկմանը ելույթ կունենան հայտնի հոդվածագիր Վարանտ Մկրտչյանը, ՀՅԴ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանն ու տեղի հայկական լրատվամիջոցի նախագահ Կայլար Միքայելյանը:

«Հայաստանն ու Արցախը այսօր» քննարկմանը կքննարկվեն անվտանգությանը, կայունությանն ու կոռուպցիային վերաբերող հարցեր: Քննարկման առանցքային թեման կլինեն նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ագրեսիվ պահվածքը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում