ԱԿՆԱԼԻՃ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության մեկ և կես տարվա կենսագրություն ունեցող` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված «Ականատեսը» հատուկ նախագիծը շարունակում է իր ընթացքը: Մեր ստեղծագործական խումբը ականատես-վերապրողների հուշերը հավաքելու նպատակով այս անգամ այցելեց Արմավիրի մարզ: Արշալույս Մուրադյանը Արարատի մարզի Էջմիածնի շրջանի Ակնալիճ գյուղի ամենատարեց բնակիչն է: Նա ծնվել է 1912 թվականին Տաջկահայաստանի (Արևմտյան Հայաստանը սփյուռքահայերն անվանում են նաև Տաջկահայաստան) Խնուսի շրջանի Գոպալ գյուղում կամ, ինչպես ինքն է անվանում, «էրգրում»:
«Կարծում ես, մեր կամքո՞վ ենք եկել... Թուրքը հարձակվեց, կոտորեց, եկանք այստեղ: Աստծուն փառք, ապրանք»,- անցյալի մասին վերհուշն այսպես է սկսում 102-ամյա կինը, ով երեք եղբայր է ունեցել: Նրան փրկելու համար ծնողները` Եղիազարն ու Նվարդը, իրեն դրել են սայլի մեջ ու ծածկել խոտով:
Պատմական տեղեկանք
Հայաստանը, 383 թ. կորցնելով անկախությունը, բաժանվեց հարևան երկու գերպետությունների միջև. Արևելքը` ՍասանյանՊարսկաստանի և Արևմուտքը` Բյուզանդայի: Հետագայում`VII-IXդարերում Հայաստանի տարածքինտիրացան արաբները: IX դարում հայերը իրենցհայրենիքումպայքարեցին արաբների դեմ և հռչակեցին Բագրատունյաց թագավորությունը, որը գոյատեւեց մինչև XI դար:
Վրա է հասնում նոր նվաճումների ժամանակաշրջանը, Հայաստանթափանցեցինսելջուկները,թաթար-մոնղոլները, որոնք XV դարի 60-ականներին ստեղծեցինՕսմանյան կայսրությունը և Բյուզանդայի փոխարեն տեր դարձան Հայաստանի արևմտյան տարածքներին: Մինչև XX դարըհայերը հաճախակի ապստամբում էին սելջուկների դեմ և ճնշվում:
Ականատեսը հիշում է, որ շատերն էին երեխաներին թաքցնելու, գերությունից փրկվելու համար հենց այս «հնարամիտ» եղանակն ընտրել: Ընտանիքն առանց զոհերի հասել է Արևելյան Հայաստան:
Սկզբնական շրջանում հաստատվել Ալագյազ գյուղում, այնուհետև` Ակնալիճում:
«Հայրս բարձրագույնն ավարտած մարդ էր: Էրգրում ապրում էին էլի, բայց թուրքի տիրապետության տակ էին ապրում»,- նկատում է Արշալույսը` մտաբերելով ևս մեկ դրվագ, որը ծնողներից է լսել:
«Թուրքերը քառասուն երիտասարդի գցեցին մարագն ու վառեցին: Շատ դաժան օրեր են տեսած մեր հայերը թուրքի ձեռքը»,- ասում է տարեց կինը:
1933 թվականին պատմության հերոսուհին ամուսնանում է իր համերկրացի Սահակի հետ, ունենում տասը երեխա: Չնայած կյանքում տեսած բազում դժվարություններին` իրենբախտավոր է համարում: Տատմեր Արշալույսն իրենց գյուղում ավելի քան հարյուր երեխայի է օգնել լույս աշխարհ գալ:
Բացի այդ, նա նաև զբաղվել է դաշտային աշխատանքներով, բանվորությամբ: 1962 թվականի լուսանկարում երիտասարդ Արշալույսը դեռ նոր է տեղափոխվել Ակնալիճ:
Գյուղի այսօրվա ամենատարեց բնակիչը խոստովանում է, որ ուշադրության և հարգանքի պակաս չի զգում: Հարցին, թե կցանկանար երբևէ վերադառնալ հայրենիք, ականտեսն ունի կարճ պատասխան.«Բա չե՞մ ուզում, հիմա էլ տանես կգամ, արի իրար հետ գնանք»,- առաջարկում է նա: Արշալույսը վստահ է, որ իրականությունը խեղաթյուրված ներկայացնելու թուրքերիքաղաքականությունը երկար կյանք չի ունենա: Հայերին նա համարում է քաջ ժողովուրդ:
Պատմության հերոսուհին ունի առողջ լինելու իր բանաձևը: Կտրականատես հրաժարվում է սուրճից, քաղցրեղենից և մսեղենից` փոխարենը նախընտրելով կաթնամթերքը: Իր կյանքում առանձնահատուկ տեղ ունեն հավատը, անդավաճան սերն առ Աստված:
«Ինչպե՞ս կարելի է Աստծուն չհավատալ»,- վրդովված նկատում է նա:
Որդուն մեկ տարի առաջ է կորցել, ինչը խոր վիշտ է պատճառում տարեց կնոջը: Նրա առօրյան փոքրիշատե լցվում է ուրախությամբ, երբ այցի է գալիս 80-ը բոլորած հարևանուհին` Անահիտը, ում հետ երկար զրուցում են տարբեր հարցերի շուրջ:
Ընտանիքի ամենամեծ անդամին Մուրադյանները շրջապատել են հոգատարությամբ: Ժպիտով են պատմում տատիկի` հայկական արտադրության հեռուստասերիալների նկատմամբ սիրո մասին: Երեք տարի առաջ ողջ գերդաստանով նշել են Արշալույս տատի 100-ամյակը, ինչի ժամանակ նա երգել է, անգամ պարել: Ականատեսը շատ է ցանկանում, որպեսզի բարությունն ու խաղաղությունը տիրեն աշխարհում, երիտասարդներն էլ լինեն երջանիկ և առողջ:
Լրատվական գործակալությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ 2013 թվականի ապրիլի 23-ինհանրության դատին հանձնեց«Ականատես»-իառաջին պատմությունը: Նախագիծն ամփոփում է ականատես-վերապրողների արժեքավոր հուշերն ու պատմությունները:
Ցեղասպանությունը վերապրած անձանց թիվը հանրապետության տարածքում ամենից շատը Արմավիրի մարզում է:
Պատրաստեցին Տաթևիկ Գրիգորյանը և Անահիտ Մինասյանը
Լուսանկարները` Արթուր Հարությունյանի