«Ականատեսը». թուրքը հոգի չունի. 103-ամյա Լուսիկ Անդրեասյանի կյանքի պատումը
6 րոպեի ընթերցում
ՎԱՆԱՁՈՐ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վանաձորի «Ղշլաղ» կոչվող թաղամասի հին տներից մեկում ծառերն արդեն ծաղկել են, բայց գարնանային գեղեցիկ բնապատկերը սեփական աչքերով տեսնելու հնարավորություն տանտիրուհին չունի: Լուսիկ Անդրեասյանը ծնվել է 1912 թվականին Կարսում: Չնայած առողջական խնդիրներին, տեսողության կտրուկ անկմանը` ծննդավայրը հիշելու առաջարկը Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը չի մերժում:
«Ես երեք տարեկան եմ եղել: Մայրս ինձ իր հետ բերել է: Փախեփախ եկանք, տուն-տեղ ապրուստ թողեցինք փախանք: Էլ ոչ մի բանի, ոչ շորի, ոչ տեղաշորի, ոչ ապրանքի չնայելով` փախանք: Ես Ղարս եմ ծնվել, բալա ջան: Փախչելով մեր հոգին ենք փրկել»,- սկում է վերհուշը Լուսիկ Անդրեասյանը: Ստույգ չմտաբերելով գաղթի տարեթիվը` նա ընդգծում է, որ ունեցել է և ծնողներ, տատ ու պապ, քույրեր և եղբայրներ: Հիշելով մորը` Սանամին և հորը` Թորոսին, նա փաստում է, որ իր պապը Մարգարը, Ղարսում լավ համբավ է ունեցել:Պատմական հայրենիքում իմանալով թշանամու գալստյան մասին` ընտանիքը հապշտապ հեռացել է` թողնելով ողջ ունեցվածքն ու հարստությունը, այդ թվում անասուններին:
Պատմականտեղեկանք
Կարսը (կոչվելէնաեւԿարուցբերդ, Կարուցքաղաք, Վանանդ, Ղարսեւայլն) ԱխուրյանիաջակողմյանվտակԿարսգետիափինէ՝բլուրներովշրջապատվածբարեբերդաշտում: 1918 թ-իապրիլի 25-ինԱնդրկովկասյանսեյմըլավզինվածկայազորունեցողԿարսնառանցկռվիհանձնելէթուրքերին. 1919 թ. մայիսինքաղաքնանցելէՀայաստանիառաջինհանրապետությանը (1918–20 թթ.): Կարճժամանակամիջոցումվերադարձելենբազմաթիվհայեր, սակայն 1920 թ-իհոկտեմբերի 30-ինքեմալականզորքերը, կրկինառանցդիմադրության, գրավելենԿարսըեւկոտորել 8 հազարհայի: 1921 թ. մարտի 16-իՄոսկվայիպայմանագրովԿարսըհանձնվելէԹուրքիային: Այժմայն շուրջ 65 հազարբնակիչ (հիմնականում՝քրդերևթուրքեր) ունեցողգավառականքաղաքէ, Թուրքիայիհամանունվիլայեթիվարչականկենտրոնը: ԿարսիպատմաճարտարապետականհուշարձաններիցամենաարժեքավորըՄայրեկեղեցինէ (X դար): ՀայտնիէիննաեւհայկականՍբՆշան, ՍբԱստվածածին, ՍբԳրիգոր, ՍբՄարիամ, ՍբԱռաքելոց, ինչպեսեւՄիքայելՀրեշտակապետիռուսականևՍբԳևորգհունականեկեղեցիները, Կարսիբերդը, Կարսգետիքարաշեն 3 կամուրջներըևայլշինություններ:
«Մեռնում էինք։ Լաց-կոծ, ջանիդ մեռնիմ, օր ու արևներս կորավ: Մեզ սպանել են, սպանել են, կտրել, թուրքին ինչ հոգի»,- շարունակում է պատմության հերոսուհին: Ճանապարհին դժվարություններին` սովին, ծարավին, չդիմանալով՝ մահացել է Լուսիկի քույրը, ով հինգ տարեկան էր:
Գաղթը վերհիշելիս ականատես-վերապրածի հիշողության մեջ շատ դաժանությունների կողին վառ է հատկապես հղի կանանց նկատմամբ բռնության տեսարանը: «Գիտես էդ շներն ինչ էին անում. Էրեխանցը խշտիկ էին հանում, զարկում սպանում էին։ Աղջիկների երեսները սև մազութ, չամուռ-մամուռ էին քսում, որ թուրքերը տեսնեին կեղտոտ են, չտանեին։ Փախցնում, տանում էին, համ մնդռում էին, համ ծեծում-ջարդում էին»,- ասում է Վանաձորի տարեց բնակիչը, ով մտաբերում է ևս մեկ դաժան դրվագ. Լուսիկի ընտանիքը կամրջի տակ է մտել ու թաքնվել, թուրքերը կամրջի վրայով հայ գաղթյալներին են անցկացրել` թրով-թվանքով, կամրջի վրայից էլ միզելով թաքնված ընտանիքի անդամների վրա: Լուսիկի ծնողներին այդպես է հաջողվել ողջ մնալ:
«Դիլիջանից Ապարան, ապա` Ղշլաղ»,- սա է Լուսիկ տատի մատնանշած տարագրության ուղին: Վերջին հանգրվանում` Լոռու մարզում, ընտանիք կազմելուց հետո ծնունդով նույնպես ղարսեցի ամուսնուն` Սահակին, տուն են հատկացրել: Երկուսն էլ ժրաջան աշխատել են ողջ կյանքում որպես փոստարար, զբաղվել են նաև գյուղատնտեսական աշխատանքով: «Աշխատել ենք, մեր աշխարհով ապրել»,- մեջբերում է զրուցակիցը:
Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածը, չնայած ձեռքբերովի կուրությանը` իր տարիքի համար նախանձելի առույգությամբ է պատմում անցյալի մասին, երբեմն արտասվելով, երբեմն էլ կատակելով:
Լուսիկ Անդրեասյանն ունեցել է չորս երեխա, որից երկու որդիները մահացել են: Այժմ 7 թոռ, 1 ծոռ ունեցող կինն ապրում է աղջկա հետ, որն ունի լսողական խնդիրներ, մյուս դուստրն էլ պարբերաբար այցի է գալիս: Անկախ դժվարություններից` ապրած կյանքից գոհ է:
Իրեն այցի եկածների, հատկապես երիտասարդների հասցեին օրհնանքներ ու բարի խոսքեր է շռայլում` հույս ունենալով, որ հաջորդ սերունդներին առավել լուսավոր ապագա է սպասում: Նա պարբերաբար մեջբերում է նաև մորից` Սանամից, իրեն փոխանցված աղոթքները, որոնցով ժամանակին մայրը նաև բուժել է մարդկանց: Ի տարբերություն մյուս ականատես-վերապրածների` նա նորից հայրենիքը տեսնել չի ցանկանում, սարսափում է: Կարսը նրա բնորոշմամբ «դրախտ» էր, որը նրանք կորցրին առհավետ: Գոհ է հարևանների` իր հանդեպ վերաբերմունքից: Ասում է «ոսկի» հարևաններ ունի:
Հայաստանի տարածքում բնակվող վերջին ականատես-վերապրածների պատմությունները հավաքելու նպատակով «Արմենպրես» լրատվական գործակալության ստեղծագործական խումբը «Ականատեսը» հատուկ նախագծի շրջանակում շարունակում է մարզային այցելությունները: Հանրապետությունում ներկայում ապրում են շուրջ 27 ականատես-վերապրողներ, որոնց մեծ մասը կանայք են: