Հայոց ցեղասպանությունն իտալական Կալյարի քաղաքում միջազգային ժողովի առանցքային թեման է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Սարդինիա կղզու սրտում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաեվրոպական մեծ ակցիա է ծրագրվում: Այդ նպատակով Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին և 25-ին իտալական Կալյարի քաղաքում կկայանա Միջերկրածովյան քաղաքականության 2-րդ միջազգային ժողովը, որի քննարկումներից մեկն ամբողջությամբ կնվիրվի Հայոց ցեղասպանությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ասսադակահ» կենտրոնից, երկու օր շարունակվելիք քննարկումներին կմասնակցեն իտալացի և օտարերկրյա քաղաքական գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ:

Հայոց ցեղասպանության մասին քննարկումները կլինեն հոկտեմբեր 25-ին: Այդ օրը կրկին կազդարարվի Կալյարիում 2015թ. Հայոց ցեղասպանության հիշատակի տարի հռչակելու որոշման մասին: Խոսքով հանդես կգան Կալյարիի քաղաքապետ Մասսիմո Զեդդան, Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Կալյարիի համալսարանի հետազոտող Նիկոլա Մելիսը, ռազմական լրագրող Թալալ Խրաիսը, հայկական ծագումով սիրիացի լրագրող Նաման Տարչանը, «Սպոնդասուդ» լրատվականի աշխարհաքաղաքական հարցերով խմբագիր, լրագրող Ալեսանդրո Արամուն: Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումների կոորդինատորը լինելու է «Ասսադակահ» կենտրոնի գլխավոր քարտուղար Ռայմոնդո Սկիավոնեն:

Մյուս քննարկումները նվիրված կլինեն Միջագետքում նոր աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև պատերազմական իրավիճակներում լրատվամիջոցների դերին ու նշանակությանը:

Իտալա-արաբական կենտրոնը բազմիցս հանդես է եկել հայամետ նախաձեռնություններով, որոնց նպատակն է վառ պահել 1915 թվականին հայերի դեմ իրականացված զարհուրելի իրադարձությունների հիշատակը, ովքեր պարզապես ցանկացել են պաշտպանել իրենց հողը և հնագույն մշակույթը Օսմանյան բռնապետությունից: Կենտրոնը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի 2015 թվականը հռչակել է Հիշատակի տարի Իտալիայում: Այն նույնիսկ Եվրախորհրդարանին է առաջարկել հաջորդ տարին հռչակել Հայոց ցեղասպանության հիշատակի տարի:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին