Իրավունք

Կարեն Անդրեասյանն ու Անրի Ռենոն քննարկել են ՄԻՊ ոլորտում համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանն ու Անրի Ռենոն քննարկել են ՄԻՊ ոլորտում համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Դեսպանի կեցավայրում աշխատանքային ճաշ է ունեցել վերջինիս հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Օմբուդսմենը և Դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր: Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի բարեփոխումների ընթացքին և մի շարք այլ խնդիրների:

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին կարևորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ դեսպանությունը Օմբուդսմենի գրասենյակի լավագույն գործընկերներից է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում