Թուրքիայում քրդերի եւ ադրբեջանցիների միջեւ զանգվածային բախում է տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իգդիր քաղաքում Սիրիայի քրդաբնակ Քոբանիի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումների դեմ երեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Իգդիրի քուրդ բնակիչները թուրքական պետությունից պահանջել են թույլ տալ իրենց մասնակցել Քոբանիի ինքնապաշտպանական մարտերին, ինչն Անկարան մերժում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, ցուցարարները ցանկացել են երթով գնալ քաղաքապետարանի հրապարակ: Այդ ժամանակ ոստիկանական ուժերը միջամտել են, եւ ակցիայի մասնակիցների ու ոստիկանության միջեւ բախում է տեղի ունեցել: Ակցիայի ժամանակ մասնակիցների կողմից ոստիկանների ուղղությամբ նետված քարերը դիպել են ադրբեջանցի քաղաքացիների աշխատատեղերի լուսամուտներին եւ ջարդել ապակիները: Արդյունքում բանավեճ է սկսվել ադրբեջանցիների եւ ցուցարարների միջեւ, որը հետո վերածվել է բախման: Քրդերն ու ադրբեջանցիները միմյանց քարեր են նետել եւ հարվածել փայտերով: Զանգվածային կռվի ժամանակ, որին մոտ 300 մարդ է մասնակցել, 15 մարդ վիրավորվել է:

Արդյունք չի տվել նաեւ քուրդ-ադրբեջանական բախմանը Իգդիրի նահանգապետ Դավութ Հաների միջամտությունը: Միջադեպի վայր մեծ թվով ժանդարմական եւ ոստիկանական ուժեր են բերվել: Իրադարձությունները շարունակվել են ամբողջ գիշեր:

Հայերեն

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով