Ուկրաինայի հարավում հակամարտության հետեւանքով 3627 մարդ է զոհվել. ՄԱԿ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հարավի հակամարտությունն արդեն խլել է 3 հազար 627 մարդու կյանք, եւս 8 հազար 447-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Հոկտեմբերի 4-ին նման տվյալներ է ներկայացրել ՄԱԿ-ի հումանիտար հարցերով զբաղվող վարչությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, զոհերի ցանկում հայտնվել են նաեւ մալայզիական կործանված ինքնաթիռի ուղեւորները: Ըստ ՄԱԿ-ի ներկայացրած տվյալների` հակամարտության գոտում ապրում է ավելի քան 5 մլն մարդ: Նրանցից 379 հազարը տեղափոխվել է այլ շրջաններ, իսկ 426 հազրան` այլ երկրներ: Համաձայն զեկույցի` Ուկրաինայի հարավում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից 3 շաբաթ անց զինադադարը պարբերաբար խախտվում է:
«Գրեթե ամեն օր ստանում ենք տեղեկատվություն հարավում զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Իսկ Դոնցեկում եւ Լուգանսկում կրակահերթերը շատացել ու ուժգնացել են»,- ասված է զեկույցում: