Արցախի անկախությունն առաջին հերթին պետք է ճանաչի Ադրբեջանը. Արա Հարությունյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կախված է այն հանգամանքից, թե որքանով են գերտերությունները շահագրգռված, որպեսզի դա կայանա, և որքանով են պատրաստ նման որոշում կայացնելուն: Այս մասին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: «Շատ ավելի լավ կլինի, որ Արցախի անկախությունը ճանաչեն 3-4 երկրներ, օրինակ՝ առաջին հերթին՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հայաստանը, քան ճանաչեն 50-60 երկրներ, որոնք քաղաքական կամ տնտեսական առումով ազդեցություն չունեն Արցախի ճակատագրի վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ իր խոսքերը կարող են քննադատության առիթ տալ, քանի որ շատ ժամանակ ոգևորություն է առաջանում, երբ ԱՄՆ-ի որևէ նահանգ ճանաչում է Արցախի անկախությունը: «Սա քաղաքական գործընթաց է, որը մենք պետք է շարունակենք, սակայն Արցախի զարգացման համար ես գտնում եմ, որ առաջին հերթին կարևոր են նշված երկրների կողմից Արցախի հետ հարաբերությունները, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ընդգծեց Արա Հարությունյանը:

Հայերեն English Русский

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս

Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին