Միջազգային

ՌԴ ԿԲ-ն չի բացառում, որ այս տարի կապիտալի արտահոսքը կգերազանցի 90 մլրդ դոլարը

1 րոպեի ընթերցում

ՌԴ ԿԲ-ն չի բացառում, որ այս տարի կապիտալի արտահոսքը կգերազանցի 90 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Բանկը չի բացառում, որ 2014 թվականի արդյունքներով ՌԴ-ից կապիտալի արտահոսքը կգերազանցի 90 մլրդ դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կարգավորիչի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան լրագրողներին ասել Է «Ռուսաստանն Է կանչում» համաժողովի կուլիսներում:

«Իրոք, կապիտալի արտահոսքի վերաբերյալ մեր կանխատեսումը կարող Է 90 մլրդ դոլարից ավելի լինել, շատ գործոններ են դրա վրա ազդում եւ առաջիկա ժամանակաշրջանի համար այդ ադեցությունը կանխատեսելը հնարավոր չԷ»,- նշել Է ԿԲ-ի ղեկավարը

ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարության կանխատեսման համաձայն՝ 2014 թվականին երկրից կապիտալի արտահոսքը կկազմի 100 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում