Քաղաքականություն

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ը Կարեն Պետրոսյանի գործով նամակ է ստացել ՄԻԵԴ-ից

1 րոպեի ընթերցում

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ը Կարեն Պետրոսյանի գործով նամակ է ստացել ՄԻԵԴ-ից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է նամակ Կարեն Պետրոսյանի գործով: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: «Մենք արդեն նամակ ենք ստացել ՄԻԵԴ-ից, որի շուրջ պետք է խորհրդակցենք ու առաջիկա օրերին կտանք միասնական հաղորդագրություն այդ մասին»,-ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նամակի բովանդակությունը չմանրամասնեց, բայց նշեց, որ դրանում չկա Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու մասին դրական պատասխան:

2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:

Սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ը խնդրել է Ադրբեջանի կառավարությունից բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին», մինչև սույն թվականի սեպտեմբերի 26-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում