Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ս. Դիմիտրովի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեýան Դիմիտրովի հետ` նրա դիվանագիտական առաքելության ժամկետի ավարտի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ դեսպանի պաշտոնավարությունը մեծ արդյունավետություն է ունեցել հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման գործում` զգալիորեն ընդլայնվել են տնտեսական եւ մշակութային կապերը: Դեսպանը նկատել է, որ առանց հայկական կողմի պատրաստակամության եւ աջակցության հնարավոր չէր լինի նման արդյունքներ ունենալ: Որպես հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման վկայություն` դեսպանը նշել է նաեւ փաստը, որ Հայաստանում ավելանում է բուլղարերեն սովորողների թիվը, եւ արդեն իսկ լույս է տեսել բուլղարերեն-հայերեն բառարան: Կողմերը խոսել են նաեւ եվրոպական նոր հարեւանության շրջանակում հայ- բուլղարական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում