Միջազգային

Աբխազիայի վարչապետ Է նշանակվել Բեսլան Բուտբան

1 րոպեի ընթերցում

Աբխազիայի վարչապետ Է նշանակվել Բեսլան Բուտբան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի վարչապետ Է նշանակվել Բեսլան Բուտբան, որը մինչ այդ աշխատում Էր որպես փոխվարչապետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության նախագահի վարչակազմում, Ռաուլ Խաջիմբան համապատասխան հրամանագիր Է ստորագրել:

Անցած շաբաթ Խաջիմբան ընդունել Է նախարարների կաբինետի հրաժարականը: Օրենսդրությանը համապատասխան, հանրապետության նախարարների կաբինետը հրաժարական Է տվել նոր նախագահի պաշտոնակալման կապակցությամբ:

Բուտբան 2002-ից մինչեւ 2007 թվականը խորհրդարանի պատգամավոր Էր, գլխավորում Էր միջխորհրդարանական կապերի կոմիտեն: 2007 թվականի սեպտեմբերից գլխավորում Է Աբխազիայի տնտեսական զարգացման կուսակցությունը, 2013 թվականից՝ Ժողովրդական ժողովի պատգամավոր Է, 2014 թվականի հունիսի 13-ին նշանակվել Է Աբխազիայի փոխվարչապետի պաշտոնակատար: 2009 թվականին առաջադրվել Է նախագահի պաշտոնում, իսկ 2014 թվականի արտահերթ ընտրություններում աջակցել Է Խաջիմբային: 2007 թվականին հիմնել Է «Աբազա ՏՎ» հեռուստաալիքը: «Էխո Աբխազիի» թերթի հիմնադիրն Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում