Արմեն Մուրադյանը մասնագետների հետ քննարկել է աղի ֆտորացման նպատակահարմարության խնդիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։ «Կարծում եմ՝ նեղ մասնագիտացումների հստակեցումը որոշակիորեն կնպաստի ստոմատոլոգիական ծառայությունում առկա խնդիրների լուծմանը»,- ասել է նախարարը` նշելով, որ գլխավոր մասնագետներ են նշանակվել նեղ մասնագիտությունների գծով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Աշոտյանի հրամանով գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ է նշանակվել Կարեն Գրիգորյանը, գլխավոր օրթոպեդ-ստոմատոլոգ` Լևոն Գրիգորյանը, գլխավոր օրթոդոնտ` Արթուր Փափազյանը, գլխավոր մանկական ստոմատոլոգ` Հրանտ Տեր-Պողոսյանը։ Լազար Եսայանը կշարունակի իրականացնել ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգի պարտականությունները:

Նախարարը հորդորել է միասին թիմային աշխատանք տանել` ոլորտում առկա խնդիրները համատեղ ուժերով բարձրացնելու և լուծման ճանապարհներ գտնելու ուղղությամբ։Նշվել է, որ առողջապահական համակարգի մասնագիտությունների և նեղ մասնագիտությունների ցանկը հնարավորություն կտա հստակեցնել թույլատրվող բժշկական մասնագիտությունների շրջանակը։ Նախարարը հրավիրված գլխավոր մասնագետներին հորդորել է նեղ մասնագետների իրավասությունների շրջանակը հստակեցնելու նպատակով մասնագիտացման անձնագրեր պատրաստել և սահմանել որակավորման բնութագրեր:

Այնուհետև քննարկվել է աղի ֆտորացման նպատակահարմարության հարցը։ Նախարարը հետաքրքրվել է, թե մինչև այժմ այդ ուղղությամբ ինչ հետազոտություններ են կատարվել և ինչպիսի մոտեցումներ կան։ Արմեն Մուրադյանը հանձնարարել է այս ուղղությամբ գնահատականներ տալ` հաշվի առնելով համաշխարհային փորձը, նաև համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, հանրային առողջապահության մասնագետների հետ:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան