Հասարակական

Արմեն Մուրադյանն այցելել է Ճամբարակի ԲԿ-ի շինհրապարակ

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն այցելել է Ճամբարակի ԲԿ-ի շինհրապարակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի բժշկական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի և կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքոնյանի ուղեկցությամբ շրջել է շինհրապարակով, ծանոթացել իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: «Արդեն ավարտվել են շենքի հիմքերի, պատերի, միջհարկային ծածկերի ուժեղացման, շրջանակների կառուցման աշխատանքները, ամբողջությամբ փոխվել է տանիքը: Այժմ ընթանում են միջնորմերի կառուցման, նկուղային հարկի հատակի երկաթբետոնյա սալի կառուցման, ներքին հարդարման և դրենաժի կառուցման աշխատանքներ»,-ներկայացնելով իրականացվող աշխատանքները` ասել է Նելսոն Զուլոյանը:

Նախարարը զրուցել է շինարարների հետ, հորդորել ջանք չխնայել կենտրոնի վերանորոգումը հավուր պատճաշի և ժամանակին իրականացնելու համար` պահպանելով շինարարական բոլոր անհրաժեշտ նորմերը: Արմեն Մուրադյանը ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենին և շինարարական կազմակերպության ղեկավարին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել իրականացվող շինարարական աշխատանքների որակն ու ժամկետները` բացառելով նախանշված ժամկետների խախտումներ:

2013 թվականին մեկնարկած Ճամբարակի հիվանդանոցի հիմնանորոգման առաջին փուլն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից 2012-2013թթ.ֆինանսավորվող ծրագրի արդյունքում առաջացած տնտեսված միջոցների հաշվին: Նույն ժամանակահատվածում «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ»-ի միջոցներով շարունակվում են ծրագրի 2-րդ փուլի` ներքին հարդարման աշխատանքները: Աշխատանքների ավարտը նախանշված է 2015թ. մայիսին: Ճամբարակի բժշկական կենտրոնը և պոլիկլինիկան այժմ տեղակայված են սանեպիտկայանի շենքում: Նախարարը շրջել է կենտրոնով, զրուցել բուժանձնակազմի և հիվանդների հետ, հետաքրքրվել խնդիրներով: Նա ատաջարկել է կենտրոնի բուժաշխատողներին նեղ մասնագիտացում ձեռք բերելու համար մասնակցել վերապատրաստումների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում