Հայաստանը հնարավորություն ունի ներգրավվելու Սիսի նստավայրը վերադարձնելու գործում որպես երրորդ կողմ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը տեսականորեն հնարավորություն ունի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան`Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու գործում որպես երրորդ կողմ հանդես գալու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ,իրավաբան-միջազգայնագետ Վիգեն Քոչարյանը:

«Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի կարևոր պահանջներից է սեփականության ռեստիտուցիայի (սեփականության վերադարձ) իրականացումը, ինչի շնորհիվ պետք է վերականգնվեն խախտված իրավունքները և պատմական արդարությունը: Նշված պահանջը վերաբերվում է նաև Թուրքիային, որը, դրանից ելնելով, վերջին շրջանում որոշակի գործողություններ է սկսել կատարել այդ ուղղությամբ: Ընդհանուր կարգի համաձայն`այդ խնդիրները պետք է լուծվեն պետության ներսում, ինչով էլ պայմանավորված էր Արամ Ա Կաթողիկոսի հայտարարությունը` Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու օրինական պահանջը բավարարելու հայցով թուրքական դատարաններ դիմելու մտադրության մասին»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

2012 թվականի տվյալներով` վերջին տարիների ընթացքում Ստամբուլի հայակական հիմնադրամներից բռնագրավված 1328 միավոր անշարժ գույքիցԹուրքիայի իշխանությունների կողմից վերադարձվելէ 143 միավոր անշարժ գույք:

Վիգեն Քոչարյանի խոսքով` թուրքական դատարաններում պահանջը չբավարարելու դեպքում հնարավորություն կստեղծվի դիմել միջազգային դատական ատյաններ, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

«ՄԻԵԴ դիմելու համար նախապայման պետք է հանդիսանա իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը: Այսինքն` պետք է պետության ներսում փորձել այդ հարցը լուծել, և դրական արդյունք չստանալու դեպքում հնարավորություն է ընձեռվում դիմել ՄԻԵԴ` համապատասխան կոնվենցիայի խախտված դրույթների վերականգնման համար»,- պարզաբանեց իրավաբանը:

Չնայած նրան, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները նախադեպային բնույթ ունեն, իրավաբանը չի գերագնահատում բացասական արդյունքի դեպքում հնարավոր հետևանքները: Նրա կարծիքով` գործը վերաբերում է հայցվորի կոնկրետ իրավունքների վերականգմանը, ուստի համապատասխան որոշումն էլ կոնկրետ այդ խնդրին պետք է վերաբերի: Իսկ դրական արդյունքի դեպքում` այդ դատավարությունը կարող է զգալի ազդակ լինել հենց Թուրքիայի կառավարության համար` իր պարտավորություններն այդ ոլորտում ավելի ակտիվ կատարելու համար:

Մեր հարցին, թե ինչ իրավական հնարավորություններ ունի Հայաստանի Հանրապետությունը գործին մասնակցելու և աջակցելու համար` իրավաբանը պատասխանեց. «Տեսականորեն հնարավոր է, որ ՀՀ այդ դատավարությունում հանդես գա որպես երրորդ կողմ` հանդիսանալով շահագրգիռ անձ: Նման օրինակ եղել է Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործում, ուր դատավարության առաջին փուլում որպես երրորդ կողմ ներգրավված էր Թուրքիան, իսկ 2015թ. հունվարի 28-ին սպասվելիք դատավարության ընթացքում նման կարգավիճակով հանդես է գալու արդեն Հայաստանի Հանրապետությունը»:

Քրիստոնեական համայնքներին պատկանող գույքի բռնագրավումը Թուրքիայում եղել է ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող հալածանքների ու ճնշումների քաղաքականության բաղադրիչներից մեկը։ 1936 թվականից Թուրքիայում արդեն օրենքով պետությունն սկսեց բռնագրավել կրոնական փոքրամասնությունների գույքը: Հայերին և հայկական հաստատություններին պատկանող մեծ քանակությամբ գույք Հայոց ցեղասպանության հետևանքով և դեռևս դրանից առաջհամիդյան ջարդերի ժամանակ բռնագրավվել է Թուրքիայի կողմից: Բռնագրավումներ տեղի են ունեցել նաև 1955 թվականի Ստամբուլի ջարդերիհետևանքովև 1975 թվականին: Ներկայումս գործող միջազգային իրավական չափանիշներով այդ գույքը պետք է վերադարձվի իր օրինական տերերին: Վերադարձի նման օրինակներ Բեռլինյան պատի փլուզումից հետո տեղի ենունեցել Արևելյան եվրոպական պետություններում` Չեխիայում, Լեհաստանում, Մերձբալթյան պետություններում:

Հայրենիք-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս. Օ.Տ.Տ. Արամ Ա ԿաթողիկոսըհայտարարեցՀայրենիք-Սփյուռք հինգերորդ համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: «Մենք Սահմանադրական դատարանից պահանջելու ենք մեզ վերադարձնել մեր կալվածքները, իսկ Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու ենք մեր նպատակին հասնելու համար»,-ասել էր Արամ Ա-ն:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում