Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը, որը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներն ստորագրել են մայիսին: Անհրաժեշտ 226 ձայնի դեպքում «կողմ» Է քվեարկել 441 պատգամավոր, ոչ մի դեմ չի եղել, ձեռնպահ է մնացել մեկ պատգամավոր: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը՝ բազային փաստաթուղթ, որն ամրագրում Է Մաքսային միությունից եւ Միասնական տնտեսական տարածքից հետո ինտեգրացման հաջորդ փուլին անցնելու Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի պայմանավորվածությունները, ստորագրվել Է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում: Այդպիսով՝ ավարտվում Է ԱՊՀ-ի տարածքում 170 մլն մարդ ընդգրկող խոշորագույն ընդհանուր շուկայի ձեւավորումը, որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:

Պայմանագրի ուժի մեջ մտնելը կոչված Է ապահովելու միության աշխատանքը 2015 թվականից եւ գործարկելու ներքին առեւտրատնտեսական եւ կոոպերացիոն կապերի զարգացումը, բարձրացնելու ազգային արտադրությունների մրցունակությունը եւ ուժեղացնելու միության երկրների դերն աշխարհի տնտեսական համակարգում:

Պետդումայի եվրասիական ինտեգրացման կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին ակնկալում Է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը դրա բոլոր մասնակիցների կողմից կվավերացվի նախքան երեք երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 9-ին Մինսկում կայանալիք հանդիպումը:

Սլուցկին հայտնել Է, որ Ղազախստանի խորհրդարանը պլանավորում Է այդ հարցը քննարկել հոկտեմբերի 1-ին, իսկ Բելառուսի խորհրդարանը՝ հոկտեմբերի 7-ին:

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին