Հայաստանի հրեական համայնքը նշում է հրեական օրացույցի 5775 թվականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրեաները սեպտեմբերի 24-25-ը տոնում են հրեական Նոր տարին` Ռոշ ա Շանան, որը խորհրդանշում է երկրի արարումը: Ավանդույթի համաձայն` այս օրերին ամենազոր Արարիչը հսկում և ապաշխարած հավատացյալներին գրանցում է Կյանքի գրքում: «Արմենպրես»-ն այսօր այցելեց հրեական պաշտամունքային կառույց` Սինագոգ, հրեական համայնքի անդամների հետ միասին տոնելու Նոր տարվա` հրեական օրացույցի 5775 թվականիմուտքը:

Հետզետե հավաքվում էին տեղի հրեաները, միմյանց ողջունում, ապա խաղողի ողկույզների զարդանախշերով հարդարված սանդուղքներով բարձրանում աղոթարան: Հրեաները միմյանց շնորհավորում են ասելով` «Շանա թովա», որը նշանակում է «Լավ Նոր տարի»: Իսկ աղոթարան մտնելիս` համբուրում են մուտքի դռան վրա կախված մեզուզան, որի վրա փորագրված է մի հատված հրեաների Սուրբ գրքից և որը պաշտպանող նշանակություն ունի:

Նոր տարվա առաջին առավոտը Մորդեխայ Նավի սինագոգում սկսվում է առավոտյան աղոթքով, որը կոչվում է շախարիտ: Ռաբբին բնական եղջյուրից պատրաստված ծիսական Շոֆարի հնչյունների ներքո ընթերցում է «Տորա»-ն` հրեաների սուրբ գիրքը` օրհնելով իր ժողովրդին և գալիք տարվա համար Աստծուց խնդրելով բարգավաճություն և պտղաբերություն:

Գրեթե վեց ժամ տևած աղոթքից հետո բացվում է տոնական սեղանը, որը կոչվում է կիդուշ: Որպեսզի գալիք տարին «քաղցր» լինի, հրեաները խնձորը թաթախում են մեղրի մեջ, իսկ առաջավոր եւ հաջողակ լինելու համար՝ ուտում են ձկան գլուխ` զարդարված կլոր կտրատված գազարներով, ինչը խորհրդանշում է փող ու հարուստ տարի:Բացառվում են աղի, կծու ուտելիքները:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ