ԱՄՆ-ից մոտոցիկլներով Երեւան կգան հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հինգ տասնյակին մոտ մոտոցիկլավարներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կուղևորվեն Հայաստան` ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայկական մոտոցիկլիստների ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանը:

«Մեր ակցիաները սկսեցինք այն ժամանակ, երբ հայ զինվոր Արմեն Հովհաննիսյանը զոհվեց ու մենք միացանք Ադրբեջանի դեսպանության առաջ հայերի կողմից իրականացվող ցույցին: Մեր ներկայությունը շատ ոգևորեց մեր ժողովրդին: Դեսպանատների մոտ, եթե մի խումբ հավաքվում է ցույց անելու, մենք այնտեղ ենք` անկախ կուսակցական պատկանելությունից, համագործակցում ենք բոլոր հայկական կառույցների հետ: Միայն միասնության միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, դա է մեր ցանկությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հարութ Բոգարյանը:

Խումբը ծրագրում էր Հայաստան գալ եվրոպական երկրներով, դեսպանատների առջև իրականացնելով իրազեկման ու դատապարտման ակցիաներ, բայց որոշակի դժվարություններ են առաջացել` կապված այդ ժամանակահատվածում եղանակային պայմանների հետ: «Երկու տարբերակ ունենք. մեկը Եվրոպայով քշել-գալ, բայց քանի որ մարտին պետք է գանք, այդ ժամանակ եղանակը շատ վատ է լինում: Մոտոն չես կարող քշել, եթե նույնիսկ անձրև լինի: Այդ պատճառով հնարավոր է ինքնաթիռով գանք Վրաստան, որտեղից մոտոցիկլետներով` Հայաստան: Այն մեկ ամիսն էլ, որ պետք է լինեինք ճանապարհներին, կանցկացնենք Հայաստանում, ներկա կգտնվենք Շուշիի ազատագրման տոնակատարություններին»,-հայտնեց Հարութ Բոգարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ իրենց ակումբի անդամների մի խումբ էլ մնալու է ԱՄՆ-ում ու տարբեր նահանգներում մասնակցելու իրազեկման ակցիաների:

«Այն երկրներում ու նահանգներում, որտեղ չեն ընդունել ցեղասպանությունը, կլինենք բողոքի ակցիաներով, իսկ այն երկրներին կամ նահանգներին, որոնք ճանաչել են, շնորհակալություն կհայտնեք»-նշեց Բոգարյանը:

Ակումբի անդամներն իրավունք են ստացել իրենց հագուստի վրա կրել հայկական գերբը: «Դա մեծ պարտավորություն է, քանի որ չենք ցանկանում որևէ սխալ բան անել, որով վատ կարծիք կկազմեն հայ ազգի մասին»,-ասաց Հարութ Բոգարյանը` ներկայացնել իրենց ակումբի զինանշանը: «Սուրերը ներքև նշանակում է, որ ցանկացած ժամանակ պատրաստ ենք կռվի դուրս գալ, բայց մենք խաղաղություն ենք ցանկանում, մեջտեղում հավերժության նշանն է, որը մեր էությունն է»,-հայտնեց բանախոսը:

Իրազեկման ու դատապարտման ակցիաների ժամանակ մոտոցիկլավարներն իրենց հետ կունենան հայկական դրոշներ, որոնց վրա սև լենտեր կլինեն, ինչպես նաև «ապրիլի 24» գրվածքով պաստառներ կկրեն: Ակումբի անդամների մեջ կան նաև օտարազգիներ, ովքեր ևս ցանկություն են հայտնել գալ Հայաստան:

Հարութ Բոգարյանի տեղեկացմամբ` իրենց բարեգործական հիմնադրամը ԱՄՆ-ում աջակցություն է տրամադրել 1200 անօթևանների` տրամադրելով նրանց հագուստ, մեկ օր շարունակ տրամադրել է սնունդ ու ջուր, որի համար շնորհակալագիր է ստացել Կալիֆորնիայի սենատի կողմից:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է