Սոչիի միջազգային խորհրդաժողովում քննարկվում է զբոսաշրջության զարգացումը ԱՊՀ-ում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում մեկնարկում է երկօրյա միջազգային գիտագործնական խորհրդաժողովը, որի ընթացքում կքննարկվի զբոսաշրջության զարգացումն ԱՊՀ-ում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Խորհրդաժողովում պլանավորվում են թեմատիկ սեկցիաների նիստեր, որոնց ընթացքում մասնակիցները կքննարկեն ԱՊՀ-ի տարածքում տուրիստական ծառայությունների որակի բարձրացման հարցերը, կգնահատեն Համագործակցության շրջանակներում Զբոսաշրջության տարվա արդյունքները եւ փորձի փոխանակում կանցկացնեն տուրիստական ինդուստրիայի համար կադրերի պատրաստման բնագավառում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Խորհրդաժողովին կմասնակցեն ՌԴ-ի գործադիր իշխանության համերկրային մարմինների, ԱՊՀ-ի անդամ պետությունների ազգային տուրիստական վարչակազմերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Խորհրդաժողովի արդյունքների հիման վրա կընդունվի ԱՊՀ-ի տարածքում զբոսաշրջության զարգացման ոլորտում համագործակցության եւ համաձայնեցված քաղաքականության ձեւավորման ճանապարհային քարտեզի նախագիծը:

Հայերեն Русский

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց