Հասարակական

Արմեն Մուրադյանն ընդունել է է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահին

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանն ընդունել է է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստան բժշկական սարքավորումներ ներկրելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանն առաջարկել է, որպեսզի օգտագործված սարքավորմները հումանիտար ճանապարհով Հայաստան ուղարկվեն տեխնիկական վիճակի ամբողջական նկարագրով և ենթասարքավորումների առկայությամբ` դրանց անխափան գործարկումն ապահովելու նպատակով:

Երկուստեք ատրաստակամություն է հայտնվել առաջիկայում համագործակցել զարգացման հստակ ծրագրերով։ Ընդգծվել է այն գաղափարը, որ հումանիտար ճանապարհով ներկրվող սարքավորումները պետք է նպաստեն տրամադրվող բժշկական օգնության որակի ապահովմանը:

Քննարկվել են նաև Հայաստանի մասնագետների կրթական ծրագրերում արտասահմանում գործող հայազգի հանրաճանաչ բժիշկների հետ համագործակցությունն ընդլայնելու, տարբեր երկրներից ժամանող բժիշկների մասնագիտական գործունեությունը կանոնակերգելու և այլ հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում