Alibaba-ի հիմնադիր Ջեկ Ման դարձել Է Չինաստանի ամենահարուստ մարդը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Alibaba ինտերնետ-ընկերության հիմնադիր Ջեկ Ման գլխավորել է Hurun Rich List-ի՝ Չինաստանի միլիարդատերերի ամենամյա վարկանիշը, որը հրապարակվել է սեպտեմբերի 23-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել է The Wall Street Journal-ը, վարկանիշը կազմող Hurun Report վերլուծական ընկերությունը Մայի եւ նրա ընտանիքի կարողությունը Alibaba-ի՝ անցած շաբաթ ավարտված IPO-ից հետո գնահատել է 25 մլրդ դոլար: Հիմնական ակտիվները Alibaba-ում եւ Alipay վճարային համակարգում ունեցած մասնաբաժիններն են:

Առաջին տասնյակում տեղ են գրավել բարձրտեխնոլոգիական սեկտորի եւս չորս ներկայացուցիչներ՝ Tencent Holdings, Baidu, JD.com ինտերնետ-ընկերությունների եւ Xiaomi սմարթֆոններ արտադրողի թոփ-մենեջերները:

Անցած տարվա վարկանիշի առաջնորդ Վան Ցզյանլինը 24,2 մլրդ դոլար կարողությամբ իջել Է երկրորդ հորիզոնական: Նա գլխավորում Է Dalian Wanda Group Corp.-ի տնօրենների խորհուրդը, կոնգլոմերատ, որը շահեր ունի անշարժ գույքի ոլորտում եւ զվարճանքի ինդուստրիայում:

Alibaba-ի IPO-ն խոշորագույնն Է դարձել աշխարհում: Ընկերության կապիտալիզացիան բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում հասել Է 231,4 մլրդ դոլարի՝ գերազանցելով Facebook-ի, Procter & Gamble-ի եւ JPMorgan Chase-ի շուկայական արժեքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը