Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջ. Քիթինգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ջեýրի Քիթինգը (նստավայրը` Սոýիա): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել ու զարգացնել երկու երկրների քաղաքական եւ տնտեսական երկխոսությունը: Ռոբերտ Քոչարյանը տպավորիչ է գնահատել Իռլանդիայի անցած ճանապարհը եւ վերջին տարիներին արձանագրած հաջողությունները: Նշելով, որ Հայաստանը եւս որդեգրել է զարգացման նույն ուղին, նախագահը մեր երկրի համար հետաքրքիր է համարել Իռլանդիայի կուտակած փորձը` հատկապես կարեւորելով փորձագիտական ծրագրերի մշակման գործում ավելի խորը համագործակցությունը: Կողմերը համակարծիք են եղել, որ տնտեսության բնագավառում փոխգործակցության համեստ ցուցանիշները չեն համապաստասխանում առկա ներուժին: Նրանք կարեւորել են հնարավորությունների ավելի լիարժեք օգտագործումը եւ երկկողմ իրավապայմանագրային դաշտի բարելավումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում երկու երկրների hամագործակցության հնարավորություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում