Արմեն Մուրադյանը մասնակցել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը սեպտեմբերի 15-18-ին Կոպենհագենի մայրաքաղաք Դանիայում մասնակցել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին։ Նիստերին քննարկվել են տարածաշրջանային առողջապահական խնդիրներ և ծրագրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանն իր ելույթում նշել է, որ կյանքի են կոչվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության ռազմավարական գաղափարներն ու դրույթները:

«Այսօր ավարտական փուլում է Հայաստանի առողջապահական համակարգի ազգային ռազմավարության մշակումը: Փաստաթղթի ստեղծման համար հարթակ է հանդիսացել հենց «Առողջություն -2020» ռազմավարական ծրագիրը: Առաջիկա տարիներին այն հիմնարար ուղեցույց կլինի հետագա մեր ծրագրերի իրականացման համար»,- ասել է Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ այդ փաստաթղթի ներդրմամբ առողջապահական ցուցանիշներում իրական դրական տեղաշարժեր կապահովվեն: Նախարարը շեշտել է, որ առողջապահական համակարգը զարգացնելու նպատակով Հայաստանը մշտապես ձգտում է ընդլայնել ակտիվ և արդյունավետ համագործակցությունը գործընկերների, ինչպես նաև բժշկական մասնագիտական միավորումների, մասնավոր հատվածի հետ, ինչը կնպաստի նաև հանրային առողջապահության զարգացմանը:

«Մենք առանձնահատուկ կարևորում ենք ԱՀԿ-ի հետ համագործակցությունը և ակնկալում հետագա աջակցություն»,- նշել է նախարարը:

«Առողջություն -2020» քաղաքականության վերաբերյալ Արմեն Մուրադյանի ելույթի առթիվ տարբեր երկրների առողջապահության նախարարների կողմից բարձր գնահատականներ են հնչել։ Մասնավորապես նշվել է, որ այդ ուղղությամբ Հայաստանում առաջադեմ քայլեր են ձեռնարկվում` ընդգծելով հատկապես «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագրի և դրա կատարումն ապահովող միջոցառումների» մշակումը։

Կոմիտեի շրջանակում ԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որի համաձայն առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր և համատեղ կիրականացվի հանրային առողջապահական ծառայություննների և համակարգի գնահատում:

Նստաշրջանի 4 օրվա ընթացքում հաշվետվություններ են ներկայացվել նաև ԱՀԿ-ի բարեփոխումների, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, առողջության առաջնային պահպանման, երեխաների առողջության և սնուցման, պատվաստանյութերով ապահովման և այլ խնդիրների վերաբերյալ:

Կոպենհագեն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» դեղարտադրող ընկերության ղեկավարության հետ։ Այս կազմակերպության հետ նախարարությունը ինսուլինի ձեռքբերման 5 տարվա պայմանագիր է կնքել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության նոր մոտեցումներ։ Արմեն Մուրադյանին ներկայացրել են գիտական և կլինիկական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում