Բակո Սահակյանը Կալիֆորնիայի կողմից Արցախի ճանաչումը բարոյական քայլ է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության անկախության հռչակման նախաշեմին շատ կարևոր էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Սա շատ կարևոր քաղաքական, իրավական և բարոյական քայլ էր Միացյալ Նահանգների ամենահզոր նահանգի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

ԼՂՀ նախագահը խորին շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել այս կարևոր քայլը: «Մեր բոլոր հաջողությունները Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան միասնության արդյունք են: Վստահ եմ, որ այսուհետ էլ համատեղ ուժերով լուծելու ենք մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները, որոնք պետք է քնարկվեն նաև նման համաժողովի ժամանակ»,- ասաց Սահակյանը:

Նա ընդգծեց, որ համաժողովի օրակարգում ընդգրկված թեմաները հրատապ են և կարևոր նշանակություն ունեն գաղափարախոսական և մարտավարական տեսանկյունից: «Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում քաղաքական, տեղեկատվական, մշակութային, գիտատեխնիկական և այլ ոլորտներում համատեղ աշխատանքի իրականացման գործում: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ մաղթում եմ արդյունավետ աշխատանք և մեծագույն հաջողություններ՝ հանուն հայոց պետականության զորաման և մեր համազգային նպատակների իրականացման»,- եզրափակեց Սահակյանը:

Հայերեն

Եվրոպայում տիեզերական արձակումների պահանջարկը մինչև 2034 թվականը գրեթե վեց անգամ կավելանա

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Պուտինն ու Վուչիչը քննարկել են էներգետիկան, Ուկրաինան և Մերձավոր Արևելքը

Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նախատեսում են ստորագրել ճգնաժամերի կանխարգելման հուշագիր

Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն

Ռուբիոն ավելի քան 100 ամերիկյան ընկերությունների պատվիրակության հետ կայցելի Ուզբեկստան

Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովում

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել