ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քաղաքական հարցը լուծված է, տեխնիկականը` լուծելի. ռուս փորձագետներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը կարող է վճռվել հոկտեմբերի 10-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սիտինը: Նրա խոսքով` մինչ օրս հնչած հայտարարություններում բազմիցս է նշվել հոկտեբերի 10-ի հանդիպման մասին և մեծ հավանականություն կա, որ հենց այդ օրն էլ կվճռվի ԵՏՄ-ի հիմնադիր փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը: «Եթե հանդիպումը նախատեսվածի պես տեղի ունենա, ապա իրատեսական է փաստաթղթի ստորագրումը: Ինչ վերաբերում է այն հարցին, որ միության անդամ երկու պետությունները` Բելառուսը և Ղազախստանը կողմ չեն Հայաստանի անդամակցությանը, ապա կարծում եմ, որ նման խնդիր չկա, և երկու երկրներն էլ կողջունեն Հայաստանի մուտքը ԵՏՄ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Սիտինը:

Բելառուսական «Ցիտադել» վերլուծական նախագծի ղեկավար Ալեքսանդր Շպակովսկին էլ համոզմունք հայտնեց, որ քաղաքական առումով Հայաստանի անդամակցության հարցը ԵՏՄ-ին լուծված է: «Արդեն վաղուց Հայաստանը շարժվում է «ճանապարհային քարտեզով» և կատարում է անհրաժեշտ քայլերը: Մյուս հարցերն ունեն տեխնիկական բնույթ և դրանց լուծումը մեծ ժամանակ չի պահանջի: Եվ կարևոր չէ հոկտեմբերի 10-ին, թե մեկ այլ օր, սակայն Հայաստանը ստորագրելու է այդ փաստաթուղթը: Կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանի անդամակցության հարցն արդեն իսկ լուծված է»,- ասաց Շպակովսկին:

Օգոստոսի 26-ին Մինսկում Մաքսային միության անդամ երկրների նախագահների հանդիպումից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերի 10-ին: Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը համաձայնել էին, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում անցկացվեն բանակցություններ, որոնց արդյունքում կորոշվի ԵՏՄ-ին Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցը:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը