ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրը հոկտեմբերին մեկ համերգ կտա Մոսկվայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախապատրաստվելով համաշխարհային հյուրախաղերին` նա ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին ընդունել Է Մուրիես քաղաքի մերձակա իր առանձնատանը:«Անհամբերությամբ եմ սպասում ռուս հանդիսատեսի հետ հանդիպմանը: Ռուսաստանը Հայաստանի, Իտալիայի եւ Իսպանիայի հետ այն երկրներից մեկն Է, որտեղ ինձ համար միշտ Էլ հատկապես հաճելի Է լինել»,- ասել Է Ազնավուրը:
«Երբեք չեմ մոռանա իմ առաջին համերգները ԽՍՀՄ-ում 1963 թվականին: Պլանավորված երեսուն երգի փոխարեն ինձ հարկ Էր լինում կատարել շուրջ վաթսունը»,- նշել Է նա:
«Այս անգամ ես Ռուսաստանում կկատարեմ իմ դասական երգացանկը՝ չներառելով նոր երգերը: Բայց միեւնուն ժամանակ չեմ հրաժարվում ռուսաց լեզվով խտասկավառակ թողարկելու պլաններից: Ես արդեն ունեմ ռուսերեն տեքստեր, բայց ոչ ոք առայժմ ինձ չի թարգմանել դրանց բովանդակությունը. ես ցանկանում եմ դա իմանալ, նախքան դրանք կկատարեմ ձայնագրման ստուդիայում»,- հավելել Է աշխարհահռչակ երգիչը: