Արմեն Մուրադյանը կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանի ուղեկցությամբ կմասնակցի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային 64-րդ կոմիտեին, որն անցկացվում է սեպտեմբերի 15-18-ը Դանիայիում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային կոմիտեն քննարկելու է տարածաշրջանային որոշակի խնդիրներ և ծրագրեր: Եվրոպական տարածաշրջանը ընդգրկում է 53 երկիր, այդ թվում` Հայաստանը: 64-րդ նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն Եվրոպական տարածաշրջանի 53 անդամ-երկրների առողջապահության նախարարներ, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ, քաղաքացիական, հասարակական կազմակերպությունների անդամներ:

ԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը կարևորում է «Առողջություն -2020» քաղաքականության վերաբեյալ առաջին հաշվետվությունը, ուր ներկայացվելու է ԱՀԿ կողմից երկրներում կատարված և կատարվելիք աշխատանքները:

Նստաշրջանի 4 օրերի ընթացքում կներկայացվեն հաշվետվություններ, որոնք վերաբերելու են ԱՀԿ-ի բարեփոխումներին, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, առողջության առաջնային պահպանման, երեխաների առողջության և սնուցման, պատվաստանյութերով ապահովման և այլ խնդիրների :

Նախատեսված են զեկույցներ նախկին նստաշրջաններում ընդունված որոշումների, կատարման վերաբերյալ: Անդրադարձ կկատարվի «Առողջապահական համակարգերը հանուն առողջության և բարեկեցության`«Առողջություն-2020՚» քաղաքականության ենթատեքստում Տալլինյան խարտիայի դրույթների իրագործմանը, վերջին մեկ տարվա ընթացքում առողջապահության ոլորտում բարձր մակարդակով կազմակերպված գիտաժողովների արդյունքներին:

Այս նստաշրջանում առաջիկա հինգ տարիների համար կընտվի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, որին հավակնում է ներկայիս տնօրեն Ժուժաննա Յակաբը, ինչպես նաև կնշանակվեն ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի և այլ կոմիտեների նոր անդամներ:

Անցած 66 տարիների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամբողջ աշխարհում հսկայածավալ ծրագրեր ու ձեռնարկումներ է իրականացրել`առողջության գլոբալ ռազմավարության և անվտանգության, առողջապահական համակարգերի կազմավորման և կարողությունների հզորացնելու, համաճարակների, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և բուժման ռազմավարություններ մշակելու, դրանք կյանքի կոչելու առումներով: ԱՀԿ-ի առավել կանոնադրային գործառույթը հանրության առողջության պահպանման վերաբերյալ ճշգրիտ տվյալներ հավաքելու և դրանք բարելավելու առաքելությունն է:

Իր գործունեությամբ ԱՀԿ-ն աջակցում է անդամ երկրներին մշակելու և իրականացնելու արդյունավետ քաղաքականություններ և ռազմավարություններ, լուծել հանրային առողջապահության հրատապ հիմնախնդիրները և բարելավել բնակչության առողջության ցուցանիշները:

ԱՀԿ-ն կառավարվում է տարեկան համաժողովներով, որին մասնակցում են անդամ երկրների պատվիրակությունները:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում