Ամազոնի անտառները ոչնչացվում են արագացող տեմպերով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի հուլիսն ընկած ժամանակաշրջանում Բրազիլիայում Ամազոնի մերձարեւադարձային անտառատարածքների կրճատման տեմպերն արագացել են գրեթե մեկ երրորդով (29 տոկոսով): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով Բրազիլիայի իշխանություններին:

Արբանյակային նկարահանումներում, որոնք հրապարակվել են իշխանությունների կողմից, երեւում է, որ այդ ժամանակաընթացքում գրեթե 6 հազար քառակուսի կիլոմետր անտառ է հատվել:

Բրազիլիայի ամազոնյան անտառների ոչնչացման տեմպերի արագացում է արձանագրվում արդեն երկրորդ տարին անընդմեջ, հաղորդում է «Ֆրանսպրես»-ը: Ավելի վաղ անտառապատ տարածքների կրճատման մասշտաբները նվազում Էին:

Ամենից շատ ծառերից զրկվել են Մատու-Գրոսու եւ Պարա նահանգները՝ երկրի խոշոր գյուղատնտեսական տարածաշրջանները:

2013 թվականին Բրազիլիայի իշխանությունները հայտարարել Էին ամազոնյան արեւադարձային անտառների բոլոր տեսակի ծառերի միասնական ռեեստր կազմելու պլանների մասին, անտառներ, որոնք վերջին ժամանակներս ավելի ու ավելի լուրջ վտանգի են ենթարկվում:

Ինչպես հայտնել Է երկրի անտառտնտեսության նախարարությունը, ծառերի գրանցումը կտեւի չորս տարի:

Ամազոնյան բնության վերջին ընդհանուր ռեեստրի կազմման պահից արդեն ավելի քան քառասուն տարի Է անցել, իսկ այդ ժամանակաընթացքում անտառների տարածքներն սկսել են լրջորեն կրճատվել զանգվածային հատումների եւ կլիմայի փոփոխման պատճառով:

Բրազիլիայի կառավարությունը 2009 թվականին խստացել Էր մինչեւ 2020 թվականը զգալիորեն պակասեցնել ամազոնյան անտառների հատումը:

Հայերեն English Русский

Կոտայքի մարզի Աբովյան համայնքը հրավիրում է աճուրդի

Արարատ Միրզոյանը Ռիգայում ծաղիկներ է խոնարհել Անկախության հուշարձանին

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը

Գերմանիայի հարևան երկրները «մտահոգիչ» են համարում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը տեղական ընտրություններում

Ռիգայում տեղի է ունեցել Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը