Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել 2007թ. պետական մրցանակներ շնորհելու մասին

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրամանագիր է ստորագրել 2007թ. պետական մրցանակներ շնորհելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, 2007 թվականի պետական մրցանակ է շնորհվել` 1. գրականության եւ հրապարակախոսության ոլորտում Դավիթ Հովհաննեսին «Նոր քրոնիկոնե գրքի համար. 2. երաժշտության ոլորտում Ռուբեն Սարգսյանին «Ինչ որ մնացե, «Դեր Զորը վերապրածի խոստովանանքըե, «Ի շրջանս յուրե, «Պատարագ ուրվականի համարե նվագախմբային ստեղծագործությունների շարքի համար. 3. կերպարվեստի ոլորտում Փարավոն Միրզոյանին գեղանկարչական շարքի (Հայաստանին նվիրված բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, ýիգուրատիվ ազատ հորինվածքներ) համար. 4. ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում Ջիմ Թորոսյանին (ճարտարապետ), Ռոլանդ Մարտիրոսյանին (ճարտարապետ), Հենզել Հակոբյանին (ճարտարագետ), Գագիկ Գալստյանին («Հորիզոն 95ե շինարարական կազմակերպության տնօրեն), Արծրուն Սերգոյանին («Հորիզոն 95ե շինարարական կազմակերպության տեղամասի պետ) Երեւանի քաղաքապետարանի շենքի համար: *** ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հրամանագրով Հայաստանի Հանրապետության համայնքների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով են պարգեւատրվել` Շիրակի մարզի Առափի գյուղի համայնքի ղեկավար Ալբերտ Վարդգեսի Այվազյանը, Արարատի մարզի Երասխ գյուղի համայնքի ղեկավար Սերյոժա Սմբատի Ավետիսյանը, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի համայնքի ղեկավար Անդրանիկ Հայկի Հակոբյանը, Լոռու մարզի üիոլետովո գյուղի համայնքի ղեկավար Ալեքսեյ Իլյայի Նովիկովը, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի համայնքի ղեկավար Սարգիս Վազգենի Պողոսյանը: *** ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հրամանագրով ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել` Հարություն Հարությունյանին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի պետական տեսչության պետ, Արա Տեր-Գրիգորյանին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական գործակալության պետ, Կորյուն Հակոբյանին` Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կոնցեսիոն գործակալության պետ, Համայակ Նավասարդյանին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ, Խաչիկ Սապոնջյանին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալության պետ, Եղիշ Տերտերյանին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության երկրաբանական գործակալության պետ, Արտաշես Զիրոյանին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արսեն Ավագյանին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ, Զավեն Գրիգորյանին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգետիկայի պետական տեսչության պետ, Արտյոմ Գրիգորյանին` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ, Կարեն Իսախանյանին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար, Ռուդիկ Ղուկասյանին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության պետական ռեզերվների գործակալության պետ, Աշոտ Ղարիբյանին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության պետ-գլխավոր տեսուչ, Գրիգոր Մելքումյանին` Հայաստանի Հանրապետության Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Մարգարյանին` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, Արմեն Համբարյանին` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Նորիկ Գրիգորյանին` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: *** ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հրամանագրով ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել՝ Արա Հենրիի Այվազյանին՝ Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի Թագավորություններում եւ üինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Շահեն Գրիգորի Ավագյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, Վահե Վազգենի Գաբրիելյանին՝ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Վահրամ Ռոբերտի Կաժոյանին՝ Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Ռուբեն Կարապետյանին՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Վահագն Գուրգենի Մելիքյանին՝ Արաբական Միացիալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Զոհրաբ Հրաչիկի Մնացականյանին՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Եղիշե Ռուբենի Սարգսյանին՝ Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Արշակ Պողոսի Փոլադյանին՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: 2. Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել՝ Ձյունիկ üրունզեի Աղաջանյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Վարդուհի Մեսրոպի Ասատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության խորհրդական. Գարիկ Գուրգենի Իսրայելյանին՝ Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, Արման Եղիշի Հակոբյանին՝ Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, Վարդան üրունզեի Հակոբյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ, Արմեն Աշոտի Մելքոնյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության պետ, Հասմիկ Հրաչի Սողոմոնյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության խորհրդական։ *** ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հրամանագրով դատական ծառայության դասային աստիճաններ են շնորհվել` Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար Արսեն Մկրտչյանին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Սեդրակյանին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում