Քաղաքականություն

ԼՂՀ այցելած ավստրիացի լրագրողին թույլ չեն տվել այցելել Ադրբեջան

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ այցելած ավստրիացի լրագրողին թույլ չեն տվել այցելել Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիացի լրագրող Յուտտե Բաուերին չեն թույլատրել մուտք գործել Ադրբեջան` 2011 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Թեպետ Die Press պարբերականի լրագրողը այն միտքն էր առաջ քաշել, թե Ադրբեջան այցելելու մուտքի արտոնագիր իրեն չեն տվել երկրի վերաբերյալ քննադատական հոդված գրելու պատճառով, այդուհանդերձ Ավստրիայում Ադրբեջանի դեսպանատանն այլ բացատրություն են տվել կատարվածին: «Յուտտե Բաուերի անունը ներառվել է «սև ցուցակ»-ի մեջ այն բանից հետո, ինչ նա առանց պաշտոնական Բաքվի համաձանության այցելել է Լեռնային Ղարաբաղ: Նա կարող է մուտքի արտոնագիր ստանալ միայն այն պարագայում, եթե պաշրոնապես ներողութուն խնդրի Ադրբեջանից»,- հայտարարել է Ավստրիայում Ադրբեջանի դեսպանությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում