Տարածաշրջանային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կայցելի Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 30-ին կայցելի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այստեղ նա կմասնակցի Ստամբուլում հունական պատրիարքարանի հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Բելգիայի եկեղեցիների միության տարածած հաղոդագրության մեջ նշվում է, որ արարողություններին մասնակցելու նպատակով Հռոմի պապն իր առաջին այցը կիրականացնի Թուրքիա: Ակնկալվում է, որ Անկարայում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Ստամբուլում նախատեսվող միջոցառումներին մասնակցելուց հետո Հռոմի պապը կայցելի Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում