Արմեն Մուրադյանն այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Գլխավոր տնօրեն Բագրատ Բավեյանի ուղեկցությամբ նրանք շրջել են հիվանդանոցի բաժանմունքներով, զրուցել հիվանդների հետ:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը ԵՊԲՀ ամբիոնների կլինիկական բազան է: Բժշկական կազմակերպությունում գործում են թերապիայի, մանկաբուժության, էնդոկրինոլոգիայի, թունաբանության և մանկական վերակենդանացման, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի, քիմիաթերապիայի, խաղաթերապիայի կլինիկաները, հիշողության խանգարման կենտրոնը, ինչպես նաև լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը, որն իրականացնում է կլինիկական, բիոքիմիական, սեռոլոգիական, իմունաբանական, բակտերիոլոգիական և այլ քննություններ:

Հիվանդանոցի «Մուրացան» պոլիկլինիկան սպասարկում է 11 000-ից ավելի 0-18 տարեկան երեխաների և շուրջ 3000 մեծահասակ բնակչության: Պոլիկլինիկայի կազմում է նաև բժշկական գենետիկայի հանրապետական կենտրոնը, որը զբաղվում է ժառանգական և մետաբոլիկ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Իրականացվում է նաև ֆենիլկետոնուրիայով տառապող երեխաների սկրինինգ և հետագա հսկողություն:

2004 թվականից գործող խաղաթերապիայի սենյակում նախարարի այցելության ժամանակ բուժում ստացող երեխաները նկարում էին: Արմեն Մուրադյանը կենտրոնի հոգեբան Լուսինե Հովհաննիսյանին առաջարկել է երեխաների աշխատանքներից բարեգործական ցուցահանդես-վաճառք կազմակերպել` ստացված հասույթն ուղղելով անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելուն։ Խաղաթերապիայի սենյակում ջերմ և անկաշկանդ մթնոլորտ է տիրում, ինչը նպաստում է հիվանդ երեխաների բուժման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելուն, միմյանց նկատմամբ առավել հոգատար լինելուն:

2007թ.-ից առ այսօր խաղաթերապիայի կաբինետում PMU InterLife կազմակերպության ծրագրի շրջանակում պոլիկլինիկայի և հիվանդանոցի բուժանձնակազմի հետ համատեղ իրականացվում է «Ընտանեկան կենտրոն» կրթական և զարգացման ծրագիրը` հիմնականում ծնողների շրջանում:

Հիվանդանոցի ուսումնական մասում նախարարը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտացմամբ: Ուսանողներից շատերն արդեն կողմնորոշվել են իրենց մասնագիտության ընտրության մեջ: Արմեն Մուրադյանը լսարանում հանդիպել է նաև Հայաստանում բարձրագույն բժշկական կրթություն ստացող հնդիկ ուսանողներին:

Նախարարին է ներկայացվել հիվանդանոցի ավտոնոմ էլեկտրասնուցման համակարգը:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից