ԱՄՆ-ը պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ցանկացած նախաձեռնություն. Հեֆերն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) կողմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտության հաստատմանն ու այս հարցում ողջունում են Հայաստանի նախաձեռնությունն ու պաշտոնական հրավերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` 2015թ. ապրիլի 24-ին այցելելու Երեւան եւ Ծիծեռնակաբերդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:

«Միացյալ Նահանգները եռանդագին պաշտպանում է Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման ջանքերը: Այս առումով մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի կողմից ձեռնարկված բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են փաստերի լիակատար, շիտակ ու արդարացի ճանաչմանը»,- ասաց դեսպանը:

Հայաստանի այս քայլը ողջունել է նաեւ Ֆրանսիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ասել է, որ Ֆրանսիան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանն ու երկխոսությանը` ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման»:

Օգոստոսի 28-ին Անկարայում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի նախագահին է փոխանցել 2015թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը