Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնելՀայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան Լիլիանա Բաչեւիչը (նստավայրը` Աթենք): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհավորելով դեսպանին` հանրապետության նախագահը հավաստել է Սերբիայի հետ քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու եւ առեւտրատնտեսական կապերը զարգացնելու մեր երկրի պատրաստակամությունը: Նշելով, որ Սերբիան վերջին տարիներին բավականին ծանր փորձությունների միջով է անցել, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն բավականին մեծ ընդհանրություններ թե հոգեւոր, թե մշակութային ժառանգության առումով, ինչը լավ հիմք կարող է լինել հետագա համագործակցության համար: Կողմերը կարեւորել են ավելի հաճախակի շփումները, միմյանց հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալը, ինչը թույլ կտա գտնել փոխգործակցության ընդհանուր եզրեր: Դեսպանը հանրապետության նախագահին համառոտակի ներկայացրել է Սերբիայում եւ տարածաշրջանում տիրող իրավիճակն ու զարգացումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում