Միջազգային

Էբոլան մարդկային նորանոր կյանքեր Է խլում. ԱՀԿ

2 րոպեի ընթերցում

Էբոլան մարդկային նորանոր կյանքեր Է խլում. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) առնվազն 31 մարդ Է մահացել Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը, հայտնել Է ԿԴՀ-ի մայրաքաղաք Կինշասայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը:

Ընդսմին, ԱՀԿ-ի տվյալներով, Կենտրոնական Աֆրիկայում գտնվող ԿԴՀ-ում Էբոլա վիրուսի բռնկումը կապված չԷ Արեւմտյան Աֆրիկայում այդ վիրուսով պայմանավորված հիվանդության հետ: Այն սկսվել Է օգոստոսի սկզբին երկրի հյուսիս-արեւմուտքի հասարակածային նահանգի ոչ մեծ ավանում: Վիրուսի առաջին կրողը դարձել Է հղի մի կին, որն իր ամուսնու որսած վայրի կենդանու միս Է կերել: Ամենայն հավանականությամբ կենդանին վարակված Է եղել գիշակեր չղջիկների կողմից, որոնք վտանգավոր վիրուսի բնական տարածողներն են:

Էբոլա վիրուսն առաջին անգամ բացահայտվել Է 1976 թվականին Զաիրում (ներկայում՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) եւ անվանվել Է այն գետի անունով, որի ափին գտնվում Էին առաջին վարակվածների գյուղերը: Արեւմտյան Աֆրիկայում ներկայիս բռնկումը ամենամահաբերն Է դարձել հիվանդության գոյության գրեթե 40-ամյա պատմության ընթացքում. Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել Է 1,5 հազար մարդ, եւս ավելի քան 3 հազարը վարակված են:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Ճապոնիացի գիտնականները մշակել են մեթոդ, որի շնորհիվ 30 րոպեի ընթացքում կարելի Է որոշել Էբոլա վիրուսի առկայությունը մարդու օրգանիզմում: Մշակումը պատկանում Է Նագասակիի համալսարանից պրոֆեսոր Ձիրո Յասուդային ու նրա թիմին: Նոր մեթոդը շատ ավելի Էժան Է, քան գոյություն ունեցողը եւ թույլ Է տալիս վիրուսի առկայությունը որոշել 30 րոպեի ընթացքում` ավելի վաղ դրա համար պահանջվող մի քանի ժամվա փոխարեն, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում