Միջազգային

Եվրահանձնաժողովը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին որոշում կընդունի սեպտեմբերի 5-ին

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին որոշում կընդունի սեպտեմբերի 5-ին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը սեպտեմբերի 3-ին կավարտի աշխատանքը Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության երկրների լրացուցիչ պատժամիջոցների վերաբերյալ նոր առաջարկի նախագծի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 2-ին Եվրախորհրդարանում հայտարարել Է Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆեդերիկա Մոգերինին, որը նշանակվել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ:

Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, ԵՄ-ի դեսպանները պատժամիջոցների մասին որոշումը կընդունեն մինչեւ սեպտեմբերի 5-ի օրվա վերջը: Պատժամիջոցներն իրենցից ներկայացնելու են «միջոցառումների ընդլայնված փաթեթ այն չորս հատվածներում, որոնց վերաբերյալ որոշումներն արդեն ընդունվել են», նշել Է նա:

Ռուսաստանը կարող Է լրացուցիչ սահմանափակումների բախվել կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման եւ տեխնոլոիգաներից օգտվելու հարցում. Եվրամիության կարգավորիչները որոշում են՝ լրացուցիչ ինչ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ: Մասնավորապես, ֆինանսական պատժամիջոցներ կարող են վերաբերել պետական այն պարտատոմսերին, որոնք դեռեւս չեն հայտնվել ցուցակում, որովհետեւ Ռուսաստանը ԵՄ-ի մի քանի երկրների բոնդերի պահառուն Է, ոչ պետական ընկերությունների բաժնետոմսերին եւ պարտային ֆինանսավորման ներգրավմանը, ինչպես նաեւ սինդիկատացված վարկերին:

Ինչ վերաբերում Է կրկնակի նշանակության արտադրանքին, ապա Եվրահանձնաժողովը չի բացառում այն ապրանքների ցուցակի ընդլայնման հնարավորությունը, որոնց արտահանման վրա արդեն արգելք Է սահմանված:

Եվրամիության երկրների ղեկավարների կողմից օգոստոսի 30-ին առաջադրված պահանջին ի պատասխան, Եվրահանձնաժողովը խոստացել Է մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ պատրաստել տնտեսական պատժամիջոցների երկրորդ փուլի վերաբերյալ եւ դրանով իսկ պատժել Կրեմլին Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ապստամբներին օգնություն ցուցաբերելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում