Ադրբեջանական քարոզչամեքենան իր ապատեղեկատվական խարդավանքներին խառնել է ԿԽՄԿ-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիչ խաչի միջազգային կոմիտեն չի մասնակցում ներկալված անձանց կամ աճյունների փոխանակմանն առնչվող որեւէ բանակցության: ԿԽՄԿ-ն չի կարող նաեւ ներգրավվել կողմերին առաջարկներ փոխանցելու գործում: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` ընդգծելով, որ համաձայն իր հանձնառությանն ու միջազգային մարդասիրական իրավունքին` ԿԽՄԿ-ն որպես անկախ միջնորդ կատարում է իր դերը հայրենադարձման գործում: «Այս դիրքորոշումը ԿԽՄԿ-ն փոխանցել է երկու կողմերին: Մարդասիրական իրավունքը պահանջում է, որ աճյունը պետք է հայրենադարձվի, առանց որեւէ նախապայմանի, եւ մեկ կողմը պարտավոր է դա անել, եթե նույնիսկ մյուս կողմը դա չի անում, իսկ ներկալված անձանց հայրենադարձությունը չպետք է կախված լինի մյուս կողմի հայրենադարձման պատրաստակամությունից: Ինչպես միշտ, ԿԽՄԿ-ն պատրաստ է որպես անկախ միջնորդ կատարել իր դերը հայրենադարձման գործում»,-ասաց Ամատունին:

«Արմենպրես»-ի ճշգրտող հարցին` արդյոք համապատասխանում է իրականությանը ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումն այն մասին, որ իբր ԿԽՄԿ-ն փոխանցել է, թե հայկական կողմը չի համաձայնել ադրբեջանական կողմի առաջարկին` փոխանակել Ադրբեջանում պահվող հայկական հինգ հոգանոց ընտանիքի անդամներին եւ գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին` հայկական կողմում գտնվող, դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ ձերբակալված երկու դիվերսանտների եւ մեկ դիվերսանտի դիակի հետ, Ամատունին նշեց. «Մենք նման հարցերում, մանավանդ երբ խոսքն առնչվում է աճյունի հանձնմանը, խոսք տանող-բերողի գործառույթ չենք իրականացնում, գործում ենք միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան»:

Մնում է եզրակացնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան կրկին անգամ իր ապատեղեկատվական խարդավանքներին մասնակից է դարձրել միջազգային հեղինակավոր կազմակերպությանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արդեն գերիների փոխանակման Ադրբեջանի իշխանությունների առաջարկից հրաժարվելու մասին այդ երկրի Փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է որակել:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի