Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պ. Շելիգոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պրիմոժ Շելիգոն (նստավայրը` Կիեւ): Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ եւ նշել, որ նրա ակտիվությունից է մեծապես կախված երկկողմ համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների ընդլայնումը: Դեսպանն ասել է, որ այդ գործում լավագույն միջոց է մշակութային եւ տնտեսական շփումների աշխուժացումը, եւ իր գործունեության ընթացքում կփորձի գնալ հենց այդ ճանապարհով: Կողմերը քննարկել են նաեւ Սլովենիայի` 2008-ին ԵՄ նախագահությունը ստանձնելու հետ կապված հարցեր, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում