Տնտեսություն

Կառավարությունը պատրաստ է օժանդակել գործարարներին ռուսական շուկա մուտք գործելու համար. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը պատրաստ է օժանդակել գործարարներին ռուսական շուկա մուտք գործելու համար. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանը պետք է փորձի իր ապրանքները արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկարակոչելով tert.am-ը, վարչապետը նաև հայտնել է, որ մի քանի օր առաջ ինքը հանդիպել է բոլոր գործարարների հետ:

«Մենք պայմանավորվել ենք, որ քանի որ այսօր ռուսական շուկան ազատվել է եվրոպական երկրներից, մենք փորձենք մեր ապրանքներն արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Ես ասել եմ բոլոր գործարարներին, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել և ֆինանսական ռեսուրսներ տրամադրել, ինչպես նաև՝ օժանդակել կազմակերպչական բոլոր հարցերում: Սա է եղել մեր հավաքի նպատակը»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում