Մովսես Հակոբյանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի խմբի համանախագահների գործունեությունն ուղղված է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը և պետք է ողջունել նրանց աշխատանքը: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: «Այն, որ այդ մարդկանց գործունեությունն ուղղված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, փաստ է: Եվ ես միայն ողջունում եմ նրանց գործունեությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Դիտարկմանը, թե Մինսկի խմբի համանախագահները գնահատականներ չեն հնչեցնում ադրբեջանական սադրանքներին, Հակոբյանը պատասպանեց, որ նրանք ուղղակի գնահատական հնչեցնելու մանդատ չունեն: «Եվ դա է պատճառը, որ նրանք գնահատականներ չեն տալիս: Մենք առաջարկել ենք, որպեսզի Մինսկի խմբի շրջանակներում հանձնաժողով ստեղծվի, որը գնահատական կտա և կհետաքննի միջադեպերը, սակայն Ադրբեջանը հրաժարվել է դրանից: Իսկ Մինսկի խումբն այս պահին գնահատական տալու մանդատ չունի, նրանք այս պահին ուղղակի իրենց երկրների ղեկավարներին ներկայացնում են իրավիճակը»,- ասաց նա:

Անդրադառնալով Մինսկի խմբի կողմից առաջնագծում իրականացվող մոնիթորիգներին՝ Հակոբանն ընդգծեց, որ դրանք մեծ հաշվով ոչինչ չեն տալիս: Նա ընդգծեց, որ օգոստոսի 2-ին Մարտունու հատվածում իրականացվել է մոնիթորինգ, սակայն հակառակորդը, լավ իմանալով այդ մասին, հարձակվում է գործել հայկական դիրքերի վրա Մարտակերտի ուղղությամբ: Իհարկե, այն ուղղությունները, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվում մոնիթորինգ անելու համար, այդտեղ կրակոցներ չեն լինում, բայց այդ մոնիթորինգները որևէ դրական ազդեցություն չեն թողնում: ՊԲ հրամանատարն ընդգծեց, որ դրանք միայն օգնում են, որպեսզի Մինսկի խմբի համանախագող երկրներին ներկայացվի առաջնագծում տիրող իրավիճակը:

Հայերեն

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ