Արմեն Մուրադյանն այցելել է առողջապահության նախարարության կազմակերպություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարԱրմեն Մուրադյանն այսօր այցելել է բժշկական մի շաք հաստատություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտում նախարարը շրջել է բոլոր հարկերում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կողմից իրականացվող ծրագրերով, ծանոթացել աշխատանքային պայմաններին։ Նախարարին ներկայացվել են ՀՀ ԱՆ ԱԱԻ Տեղեկատվական վերլուծական կենտրոնի գործունեությունը, Առողջապահական համակարգի գնահատման, ինչպես նաև Ազգային հաշիվների վերջին տարիներին ստեղծված զեկույցները։

Բացառությամբ մի քանի հարկերի, որոնք վերանորոգվել ու կահավորվել են տարբեր ծրագրերի շրջանակում, մնացած հարկաբաժիններն անմխիթար վիճակում են։

ԱԱԻ ղեկավարության հետ քննարկվել են ախտորոշման և բուժման չափորոշիչների, կլինիկական ուղեցույցների արդիականացման ծրագրերը, նախարարության ռազմավարական փաստաթղթերի մշակման գործում ինստիտուտի ներուժի ներգրավման հարցերը։ Արմեն Մուրադյանը նաև հետաքրքրվել է կոլեկտիվի կողմից գիտաբժշկական հանդեսի հրատարակման հարցերով, ծանոթացել ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև կոլեկտիվին հուզող, այդ թվում` շենքային պայմանների բարելավման հիմնախնդիրներին։

ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը վերջերս է տեղափոխվել Առողջապահության ազգային ինստիտուտի շենք։ Զբաղեցրած հարկն ամբողջովին վերանորոգվել և արդիականացվել է, ստեղծվել են աշխատանքային պատշաճ պայմաններ։ Նախարար Մուրադյանն այստեղ ևս շրջել է բոլոր աշխատասենյակներում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին։

Արմեն Մուրադյանի այցելած հաջորդ կազմակերպությունը ՀՀ ԱՆ Լիցենզիոն գործակալությունն էր, որը նույնպես տեղակայվել է Առողջապահության ազգային ինստիտուտի մի հատվածում։ Նախարարը ծանոթացել է վերանորոգված ու ժամանակակից միջոցներով հագեցած ծառայության գործառույթներին։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան