Գեղարքունիքի մարզում կուտակվել է 120 հազար տոննա անասնակեր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի տնտեսությունները շարունակում են անասնակերի կուտակման աշխատանքները, որոնք օգոստոսի երկրորդ տասնօրյակից արդեն տեղափոխվել են լեռնային եւ բարձրլեռնային հատվածներում գտնվող խոտհարքեր կամ համեմատաբար փարթամ բուսածածկույթ ունեցող արոտներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մարզի տնտեսություններում, համայնքներից ստացված տվյալներով, արդեն կուտակվել է մոտ 120 հազար տոննա անասնակեր: Թեեւ նախորդ տարվա համեմատ բուսածածկույթը նոսր ու սակավ է բնական խոտհարքերում, տնտեսություններն անում են հնարավորը` անասնագլխաքանակը մսուրային շրջանում պահպանելու եւ զարգացնելու համար: Հնձվում են անգամ հեռագնա խոտհարքերը` անասնակերի պակասը լրացնելու նպատակով:

Որոշ ֆերմերային տնտեսություններ սկսել են առվույտ ներկրել Արարատյան հարթավայրի տնտեսություններից: Որոշակի բնական խոտի քանակություն էլ ներկրվել է ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքից:»Նախորդ տարվա կուտակած բերքի քանակությունը` ավելի քան երեք հարյուր հազար տոննա, այս տարվա սակավության դեմ հուսալի պաշար է: Անասնատերերը կձգտեն հնարավորինս հնձել ու տեղափոխել դաշտերում եղած խոտն ու ծղոտը, ի տարբերություն նախորդ տարիների, երբ շատ խոտհարքեր մնում էին առանց հնձելու: Այնպես որ, մարզում լիովին կհաջողվի պահպանել ու զարգացնել եղած անասնագլխաքանակը»,-նշեց Վանիկ Հովհաննիսյանը:

Անասնակերի կուտակումը մարզում կշարունակվի մինչեւ սեպտեմբերի առաջին օրերը:

ԽոսրովԽլղաթյան

Հայերեն

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արտաքին աջակցության բացակայության պայմաններում քրդերը ստիպված են գնալ փոխզիջումային տարրեր պարունակող գործարքների. Արմեն Պետրոսյան

Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ

Որոշ պատմություններ սկսվում են գաղափարից, իսկ ամենագեղեցիկները՝ հանդիպումից. Wildberries

Ֆրանսիական սուպերմարկետների սառնարանները հաքերային հարձակման են ենթարկվել. փչացել է միլիոնավոր եվրոյի ապրանք