Արմեն Մուրադյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզի մի շարք բուժհաստատությունների պայմաններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը սկսել է Վարդենիսից:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին, մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է Վարդենիսի հիվանդանոցում, ծանոթացել կենտրոնի կարողություններին, շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը և մասնագետներով ապահովվածությանը:

Վիրահատարանում Արմեն Մուրադյանին ներկայացվել են իրականացվող վիրահատությունների ծավալը և հետվիրահատական բուժման կազմակերպումը: Հիվանդասենյակներում նախարարը զրուցել է հիվանդների հետ:

Թեև հիվանդանոցը ջեռուցվում է, բայց ունի շենքային պայմանների, ինչպես նաև նյութատեխնիկական հագեցվածության բարելավման խիստ անհրաժեշտություն: Վարդենիսի բժշկական կենտրոնը սպասարկում է ավելի քան 47000 բնակչի:

Վարդենիսում նախարարն այցելել է նաև կայազորային զինվորական հոսպիտալ: Նա ծանոթացել է շենքային և տեխնիկական պայմաններին, զրուցել բուժում ստացող զինվորների հետ, հետաքրքվել նրանց բուժման ընթացքով:

Արմեն Մուրադյանն ուշադրություն է դարձրել նաև հաստատության լաբորատոր գործիքային հագեցվածությանը:

Մարտունու բժշկական կենտրոնում ևս նախարարը կարևորել է վիրաբուժական և վերակենդանացման ծառայությունների պատրաստվածությունը, ծանոթացավ կադրային և տեխնիկական հնարավորություններին: Նա նշել է, որ հաջողության գրավականը աշխատանքի և ֆինանսական միջոցների ճիշտ կառավարումն է: Մասնավորապես, նախարարը հորդորել է առաջնորդվել առողջապահության նախարարության մասնագետների կողմից վերջերս մշակված աշխատավարձի ձևավորման չափորոշիչներով:

Ի պատասխան առաջնային օղակի բժիշկների աշխատավարձի բարձրացման առթիվ շնորհակալական խոսքի` Արմեն Մուրադյանը նշել է, որ աշխատավարձերի բարձրացման խնդիրը քաղաքական կարևոր նշանակություն ունի, և որն իրականություն է դարձել կառավարության կամքի և ջանքերի շնորհիվ: Առողջապահության նախարարությունն էլ, ըստ Արմեն Մուրադյանի, քայլեր է ձեռնարկել, որպեսզի աշխատավարձերի բարձրացումը զգալի լինի հենց առաջին ամսում:

«Մեր նպատակը ձեր օգնությամբ բնակչությանն առողջ պահելն է, ոչ թե հիվանդ բուժելը, պետք է հասնենք նրան, որ բնակիչը տարին գոնե մեկ անգամ այցելի պոլիկլինիկա անհրաժեշտ հետազոտություններ անցնելու համար»,- ընդգծել է առողջապահության գլխավոր կազմակերպիչը:

Նախարարը պատասխանել է նաև բուժանձնակազմին հետաքրքրող հարցերին:

Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելել է Մարտունու ծննդատուն: Այն վերանորոգվել է 1996 թվականին իտալացի բարերարների միջոցներով: Նախարարն իր գոհունակությունը հայտնեց ծննդատան ղեկավարությանը հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար:

Իմունականխարգելման սենյակում նախարարը ծանոթացել է պատվաստանյութերի պահպանման պայմաններին, այցելեց նորածիններին:

Գեղարքունիքի մարզ աշխատանքային հանդիպումները կեզրափակվեն Գավառի բժշկական կենտրոն, Սևանի հիվանդանոց և հոգեբուժարան այցերով:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան