Ադրբեջանն ունի սպառազինություն, բայց չունի մասնագետներ այն յուրացնելու եւ կիրառելու համար. նախարար Օհանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին չի զարմացնում պաշտոնական Բաքվի` միջազգային հանրությանը դիմելու կոչն ու առաջարկությունը` քննարկելու Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Նախարարի գնահատմամբ`պատժամիջոցներ պետք է կիրառվեն հենց Ադրբեջանի նկատմամբ, քանի որ նա խախտում է հրադադարի համաձայնագիրն ու դիվերսիոն հարձակումներ գործում հայկական դիրքերի վրա: «Այսօր ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները և Պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչությունն այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տանում` միջազգային հանրությանը ճիշտ ներկայացնելու իրավիճակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 6-ին կայացած հանդիպման ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ առաջին անգամ չէ, երբ պաշտոնական Բաքուն դիմում է նման քայլերի եւ խեղաթյուրում իրականությունը:

Այս համատեքստում Ադրբեջանում փոքր բրոշուրներ են տպագրվել «Երեքօրյա պատերազմ» վերնագրով եւ և փորձում են դրանով ցույց տալ, թե որքան հզոր է ադրբեջանական բանակը, ինչ հաղթանակներ են իրենք տարել` խաբելով իրենց իսկ ժողովրդին: «Կարծում եմ` այդ «երեքօրյա պատերազմը» կարելի էր փոխարինել երեք տոննա լապշայով այն ադրբեջանցիների ականջներին, որոնք չեն հասկանում այդ ամենը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Լապշայի մտածելակերպն է գործում ոչ միայն հասարակությունում, այլեւ հակառակորդի զինված ուժերում` հատկապես սպառազինության ֆոնին: Սեյրան Օհանյանը հիշեցնում է, որ սպառազինություն ձեռք բերելուն զուգահեռ բանակը պետք է ունենա նաեւ մասնագետներ, ովքեր կարող են դա օգտագործել եւ ովքեր մասնագիտորեն պատրաստ են սպառազինությունը կիրառել:

«Քանակը դեռեւս չի նշանակում, որ այսօր նրանք պատրաստ են շահագործել այդ սպառազինությունը: Սպառազինություն դեռ հաղթանակ չէ եւ վերջին օրերի փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանում ոչ միայն սպառազինությունը յուրացված չէ, այլեւ հարեւան երկրներում հատուկ նշանակության դասընթացներ անցած Ադրբեջանի բանակի հատուկ ստորաբաժանման խմբերն իրենց վախճանն են գտնում հայկական դիրքերում: Սա խոսում է, որ ՀՀ զինված ուժերն իրենց մարտունակությամբ, որակական պատրաստությամբ, վարպետությամբ եւ ոգով շատ ավելի առաջ են եւ սթափ որոշումներով տարածաշրջանում մրցունակ են»,- ասաց նախարարը` հավելելով, որ վերջին իրադարձությունները հերթական անգամ ապացուցեցին, որ հայկական զինված ուժերը պատրաստ են ցանկացած դիմակայության եւ կարող են յուրաքանչյուրին իրենց տեղը ցույց տալ:

Հայերեն Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել