ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել Է Իրաքում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հալածանքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դատապարտել Է Իրաքում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հալածանքները ծայրահեղականների կողմից եւ երկրի համայնքներին կոչ Է արել համախմբվելու եւ պատասխանելու այն սպառնալիքին, որը նրանք ներկայացնում են երկրի ամբողջականության համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», օգոստոսի 5-ին մամուլի համար ընդունված հայտարարության մեջ Անվտանգության խորհրդի անդամները, մասնավորապես, վրդովմունք են հայտնել Նայնավայի նահանգում Սիջար եւ Թել Աֆար քաղաքների վրա «Իսլամական պետություն» խմբավորան գրոհայինների հարձակումների առթիվ,:

«Անվտանգության խորհրդի անդամներն ամենավճռական կերպով դատապարտում են փոքրամասնությունների ներկայացուցիչների սիստեմատիկ հալածանքները, այդ թվում քրիստոնյաների եւ նրանց հալածանքները, ովքեր, հանդես են գալիս «Իսլամական պետության» ծայրահեղական գաղափարախոսության եւ դրա հետ կապված զինված խմբավորումների դեմ: Անվտանգությմն խորհրդի անդամներն Իրաքի բոլոր համայնքներին կոչ են անում համախմբվելու եւ միջազգային հանրակցության օժանդակությամբ պատասխանելու երկրի ամբողջականության, ազգային բնույթի եւ ապագայի դաժան սպառնալիքին»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել