ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ Վերաքննիչ եւ ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ նշանակելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՄՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ Վերաքննիչ եւ ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Մասիս Ռեհանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են նշանակվել` Ռուբեն Ափինյանը` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանի դատավորի լիազորությունները. Արմեն Խաչատրյանը` դադարեցնելով նրա Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Ալեքսանդր Մերանգուլյանը նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` դադարեցնելով նրա Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Հովհաննես Մելքոնյանը նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` դադարեցնելով նրա Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Վլադիմիր Ասլանյանը նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` դադարեցնելով նրա Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի լիազորությունները: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres