Բանգլադեշի իշխանությունները հայտարարել են լաստանավի խորտակման հետեւանքով 125 մարդու մահվան մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշի նախարարների կաբինետը հայտարարել Է, որ մարդատար լաստանավի խորտակման հետեւանքով, որը ջրասույզ Է եղել օգոստոսի 4-ին, զոհված Է ճանաչվել 125 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:
Այս մասին օգոստոսի 5-ին հաղորդել Է France-Presse գործակալությունը: Լաստանավը, որտեղ եղել Է 250 մարդ, ջրասույզ Է եղել օգոստոսի 4-ի առավոտյան Փադմա գետում՝ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայից 37 կիլոմետր դեպի հարավ- արեւելք:
Մարդատար լաստանավերի հետ միջադեպերը, որոնք ուղեկցվում են զգալի թվով զոհերով, Բանգլադեշում տեղի են ունենում տարեկան մի քանի անգամ:
Այդ լաստանավերի մեծ մասը լինում Է գերբեռնված, իսկ նավերի գործարկուները եւ ուղեւորներն իրենք արհամարհում են անվտանգության տարրական կանոնները:
Ամեն տարի մարդատար նավերի արտակարգ պատահարների հետեւանքով Բանգլադեշում մի քանի հարյուր մարդ Է զոհվում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: