Միջազգային

Չինաստանի հարավ - արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 400-ը

1 րոպեի ընթերցում

Չինաստանի հարավ - արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 400-ը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Յունանի հարավարեւմտյան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճել է մինչեւ 410: Ինչպես հաղորդել է նահանգի վարչակազմը, եւս 12 մարդ համարվում Է անհայտ կորած, 2373-ը տուժել Է, 230 հազարին ստիպված շտապ տարահանել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ստացված տեղեկատվության համաձայն՝ լիովին քանդվել Է 80 հազար տուն, 124 հազարը լրջորեն վնասվել է:

Ընդամենը հեռավոր լեռնային շրջանին պատուհասած աղետից վնասներ Է կրել ավելի քան մեկ միլիոն մարդ:

Երկրաշարժը տեղի Է ունեցել օգոստոսի 3-ին տեղական ժամանակով 16:30-ին (Երեւանի ժամանակով 12:30-ին): Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել Է 12 կիլոմետր խորության վրա, Էպիկենտրոնը՝ Չժաոտուն քաղաքից 23 կիլոմետր դեպի հարավ արեւմուտք: Այս պահին գրանցված Է 411 կրկնական ցնցում: Դրանցից չորսի մագնիտուդը կազմել է 4-ից մինչեւ 4,9, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում