Կիեւում խոստացել են շուտափույթ հաղթանակ աշխարհազորայինների նկատմամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական բանակը մոտ Է երկրի արեւելքում աշխարհազորայինների նկատմաբ հաղթանակին: Այս մասին, ինչպես հաղորդում Է BBC-ն, հայտարարել Է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը:
Կառավարական ուժերի գլխավոր նպատակը, Գելետեյի խոսքով, վերահսկողության հաստատումն Է մալայզիական Boeing-ի անկման վայրի նկատմամբ: Աշխարհազորի թվաքանակը Գելետեյը գնահատել Է 15 հազար:
Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», Ուկրաինայի նախագահի խորհրդական, ներքին գործերի նախկին ղեկավար Յուրի Լուցենկոն հայտարարել Է, որ Կիեւում պատրաստ Է Դոնեցկի ազատագրման պլանը, որը, նրա խոսքով՝ անակնկալ կլինի աշխարհազորայինների համար:
Կարդացեք հոդվածը` Русский